Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Պետքարտուղար Ռուբիոյի այցից հրաշապատում հեքիաթներ մի հորինեք

Պետքարտուղար Ռուբիոյի այցից հրաշապատում հեքիաթներ մի հորինեք
26.05.2026 | 12:27

Այդ այցը ամերիկյան միջին ընտրողի համար է:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի համար կա երկու թեկնածու՝ փոխնախագահ Վենսն ու պետքարտուղար Ռուբիոն:

Ռուբիոն հրեական պրոյեկտ է: Պետքարտուարի պաշտոնը զբաղեցնելու համար հրեական լոբբին, Թրամփի նախընտրական հատուկ հաշվին, ի դեմս Վաշինգտոնի հասարակաց տների տիրուհի տիկին Էդելվայսի, կատարել է 150 միլիոն դոլար փոխանցում:

Ճիշտ է, մուծվել է այդ գումարը, որ Թրամփը Ռուբիոյին վերցներ որպես փոխնախագահ:

Չստացվեց, որովհետև Վենսը հանդիսանում է Վատիկանի թեկնածուն և հետախուզական օրդենի անդամ է:

Եթե հիշում եք, Վենսը երկու անգամ անհաջողություն գրանցեց: Մի անգամ Օրբանի պարտությունը (երկու անգամ անդրադարձել եմ՝ դա սովորական պարտություն չէր, այլ օպերացիա), մյուս անգամ ամերիկյան մամուլի ներկայացուցիչների հետ ճաշի ժամանակ, իբր թե Թրամփի դեմ կազմակերպված մահափորձը:

Երբ անվտանգության աշխատակիցներն առաջինը ոչ թե նախագահին, այլ փոխնախագահին էվակուացրին սրահից:

Իսկ Ռուբիոն շատ լավ տեղյակ լինելով, որ ռուսական «պրոպագանդա-հակապրոպագանդա» հատուկ գործողության արդյունքում հաղթելու է ՌԴ թեկնածու,

գործող վարչապետ Փաշինյանը, գալիս է իր դիվիդենտի հետևից:

Դրանք ստանալուց հետո էլ Կուբան կլինի երկրորդ շահող քարտը:

(Չէ մի չէ, ԱՄՆ-ի աչքերn ուռել են Չինաստանի համար անխոչընդոտ ճամփա բացի...)։

Ու քանի որ Հայաստան է եկել, կաշխատի մի ինչ-որ բանով կոնկրետ փչացնել հայ - իրանական հարաբերությունները... (․..ասենք թե հայերից խոստում կպոկի, որ օդային տարածք կտրամադրեն Պակիստանին, կործանիչների էսկադրիլայի ուեկցությամբ, Սաուդյան Արաբիա տեափոխել միջուկային մարտագլխիկներ ու համապատասխան հրթիռներ...):

Սովորեք աշխարհը կառավարողների իրական նպատակները տեսնել..․

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ